Ճամփորդություն

Այսօր մենք գնացինք Օհանավան,Սաղմոսավանք և Ուշի։ Մենք եկեղեցիների բակում երգեցինք Կոմիտասյան երգեր և ընկեր Մարինեի հետ շուրջպար բռնեցինք : Բարձր տրամադրությամբ միասին նախաճաշեցինք և մի լավ կատակեցինք: շրջան կազմեցինք և երգեցինք ընկեր Մարինեի սովորեցրած երգերը երգեցինք հետո գնացինք Ուշիի եկեղեցին այնտեղ մենք հեռադիտակով նայեցինք շատ հեռու տեղեր նայեցինք տարբեր նկարներ նկարեցինք և հետո գնացինք Աշտարակի ջրաղացը և շարժբեցինք դեպի դպրոց։

Իմ ընկերը

Իմ կարծիքով ընկերությունը նույն մտքերն ունեցող իրար հարգող և ընդունող մարդիք են։Ընկերները լինում են մանկուց դպրոցական հասունության ժամանակաշրջանում։

Ինչպիսին պետք է լինի ընկերությունը

Ընկերությունը պետք է լինի անշահախնդիր իրար հասկանալու և հարգելու,միմյանց լսելու իրար ինչու նաև սիրելու ձևով։

Ինչպիսին է իմ ընկերը

Իմ ընկերը խելացի է և լուրջ։Սիրում է գնալ դպրոց և պարապունքի։Նաև օգնում է ինձ դասերս ավարտել։

Թեժառույք վանական համալիրի մասին

Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Մեղրաձոր գյուղից 1-1,5կմ հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ծովի մակերևույթից ավելի քան 1900մ. բարձրության վրա: Տեղանքը անտառապատ է: Հարավային պատի վրացերեն լեզվով արձանագրությունը հավաստում է, որ եկեղեցին կառուցել է Իվանե Երկայնաբազուկը 1196-1199թթ.: Համալիրը պատկանել է հայ քաղկեդոնական եկեղեցուն, այն կառուցված է գորշավուն սրբատաշ բազալտից, նրա արտաքին չափերն են` 15,60 x 8,90մ.:

Եկեղեցին միանավ, թաղակապ կառույց է, զույգ թաղակիր կամարներով: Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ունի ավանդատներ, որոնք գտնվում են բեմի աբսիդի և արտաքին պատերի միջև: Եկեղեցում են ամփոփված հայ և վրաց նշանավոր պատմական դեմքերի և քաղկեդոնական գործիչների տապանաքարերը:

Եկեղեցու տարածքը պարսպապատված է եղել ուղղանկյուն հատակագծով, որից հարավ-արևելյան կողմում պահպանվել է մի փոքր հատված: Օժանդակ կառույցներից միայն հետքեր են պահպանվել, իսկ ուղղանկյուն հորինվածքով մատուռը /13-14դդ./ գտնվում է եկեղեցուց 15 մ հարավ, նրանից պահպանվել է խորանի կիսաշրջանաձև հատվածը: Գերեզմանոցը նույնպես ավերված է:

Հուշարձանի պահպանական տարածքը 1,3հա է կազմում:

Նարեկ անվան նշանակությունը

Հայերը «նարեկ» են կոչել միջնադարյան հայ հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը, որը համարվում էր նաև բուժարան։ 

Իրականում Նարեկ գյուղի անունից է առաջացել։ 

Այժմ շատ տարածված է թե Հայաստանում, թե սփյուռքում։