Ինքնաստուգում հայրենագիտությունից

1. Թվարկի’ր հայկական թագավորությունները։
Վան,Արշակունի,Արտաշեսյան,Բագրատունի,Երվանդունի,Ռուբինյան,Հեթումյան,Կիլիկյան հայաստան,մեծ հայք,հայաստան։

2. Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։ Առաջին հայկական թագավորությունն եղել է Վանը թագավորներից հիշում եմ Մենուա արքային, ով ով ստեղծել է Վանի թագավորության ջրանցքը։

3. Թվարկի’ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին: Պատմիր նրանց քաղաքաշինության մասին։

4. Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։
Տիգրան Մեծի օրոք Հայաստանը ծովից ծով էր։

5. Ո՞ր թվականին Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն։
301-թվականին

6. Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում։ Ո՞ւմ միջոցով։
Տրդատ Գ-ի օրոք, Գրիգոր Լուսավորչի միջոցով։

7. Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։
Գառնու հեթանոսական տաճարը։

8. Ո՞ր թվականին ստեղծվեց հայոց այբուբենը։ Ո՞վ ստեղծեց այն։
Հայոց այբուբենը ստեղծվել է 401 թվականին ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։

9. Թվարկի’ր Արշակունյաց քեզ հայտնի արքաների անունները։
Տրդատ Ա Տրդատ Բ

10. Թվարկի’ր Բագրատունյաց քեզ հայտնի արքաներին։ Ինչպե՞ս առաջին Բագրատունյաց արքան թագ ստացավ ։ Աշոտ Ա-ն, որը ստացավ թագ ։

11. Բագրատունյաց արքայատոհմի օրոք ու՞ մ դեմ էր պայքարում հայ ժողովուրդը։ Պատմի’ր մի քանի նախադասությամբ: Բագրատունյաց արքայատոհմի օրոք պայքարում էին արաբների դեմ։

12. Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։ Ինչու՞: Բագրատունյանց արքայատոհմի Աշոտ Ա-ն, որովհետև նա թագ ստացավ հակառակորդից։

13. Որտե՞ղ թագավորեցին Ռուբինյանները և Հեթումյանները։ Ինչպե՞ս Ռուբինյաններից գահը անցավ Հեթումյաններին։ Ինչքա՞ն տևեց Կիլիկյան Հայաստանի թագավորությունը

Ինքնաստուգում Հայրենագիտությունից

Ո՞վ է մեր նախահայրը, ու՞մ դեմ էր մարտնչում։
Մեր նախնահայրը Հայկն է, մարտնչել է Բելի դեմ։

Ի՞նչ է առասպելը։ Ի՞նչ առասպելներ ես հիշում։
Առասպելը ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանրերից մեկն է, որի մեջ գերբնական ու չափազանց ձևով արտացոլվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ըմբռնումները։
Առասպելներից հիշում եմ «Հայկի և Բել» առասպելը, որը ընթերցել եմ։
Ծանոթ եմ՝ «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելին, «Սասունցի Դավիթ» էպոսին։

Ո՞ վ է հայոց դիցարանի հայր Աստվածը։ Էլ ի՞նչ աստվածներ ես հիշում:
Հայոց դիցարանի հայրը Արամազդն է։
Տորք աստված։
Միհր աստվածը ում նվիրված էր Գառնիի տաճարը։
Անահիտ աստվածուհին
Վահագնը ամպի, անձրևի, ամպրոպի աստվածն
Աստղիկը լույսի, սիրո, գեղեցկության աստվածուհին
Տիրը գրի գրականության, դպրության, ուսման, ճարտարապետության աստվածը
Կային նաև ուրիշ աստվածներ։

Թվարկի’ր Հայաստանի բոլոր մայրաքաղաքները։
Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Երազգավորս, Կարս, Անի, Երևան

Թվարկի’ր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։’/
Սյունիք-Կապան
Լոռի-Վանաձոր
Տավուշ-Իջևան
Առագածոտնի-Աշտարակ
Կոտայք-Հրազդան
Գեղարքունիք-Գավառ
Արմավիր-Արմավիր
Արարատ-Արտաշատ
Վայոց Ձոր-Եղեգնաձոր
Շիրակ-Գյումրի

Ո՞վ է ստեղծել հայոց գիրը, ո՞ր թվականին։ Երևանում որտե՞ղ է տեղադրված նրա արձանը։
Հայոց գիրը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։
Մատենադարանի դիմաց տեղադրված է Մեսրոպ Մաշտոսի արձանը։ Իսկ նրա դիմաց էլ ծնկել է Կորյունը՝ նրա աշակերտը։

Հայկական ի՞նչ արքայատոհմեր ես հիշում։
Երվանդունի, Արտաշիսյան, Արշակունի, Բագրատունի արքայատոհմերը։

Վանի թագավորության արքաներից ու՞մ ես հիշում։ Հիշեք նրանց գործերից։
Վանի թագավորությունից հիշում եմ Մենուա արքային։ Ով սարքել տվեց 72կմ․ ջրանցք 4․5մ լայնությությամբ,1․5 մետր խորությամբ։

Ո՞ր թվականին է հիմնադրվել Էրեբունի բերդաքաղաքը, ու՞մ կողմից։
Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրվել է մ․թ․ա․ 782 Արգիշտի I-ինի կողմից։

Արքաներից ո՞վ քեզ դուր եկավ ավելի շատ։ Ինչու՞:
Արքաներից ինձ ավելի դուր եկավ Մենուա թագավորը, որը հսկա ջրանցք կառուցեց։

Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։ Նկարագրի’ր
Տիգրան Մեծի օրոք Հայաստանը հզոր, աշխհարկալ, մեծ տերություն էր, որի սահմանները հասնում էին ծովից ծով։ Տիգրան Մեծին կոչում էին արքայից արքա։ Նրա տերության մեջ խոսում էին տասնհինգ լեզուներով։

Տեղադրի’ր առաջին ուսումնական շրջանի հայրենագիտության հաշվետվությանը հղումը։
Հայրենագիտության հաշվետվություն

Քեզ դուր եկա՞վ հայրենագիտության դասընթացը։ Ինչու՞:
Այո, ինձ դուր եկավ հայրենագիտության դասընթացը, որովհետև ես ավելի շատ բան սովորեցի իմ հայրենիքի մասին։

Հաշվետվություն Հայրենագիտություն

Առաջին ուսումնական շրջանում Հայրենագիտությունից իրականացրել եմ  հետևյալ նախագծերը․ Իմ գյուղ,իմ քաղաք

Իմ ազգանվան պատմությունը

Ուսումնասիրել եմ հետևյալ թեմաները․

Տիգրան Մեծ ,

Մեսրոպ Մաշտոց ,

Առասպել տառերի մասին,

Առասպել

Արամազդ

Լոռի բերդ

Մասնակցել եմ հետևյալ ճամփորդությունների
Արատես դպրական կենտրոն 
Մատենադարան

Տիգրան Մեծ

368px-Coin_of_Tigranes_II_the_Great,_Antioch_mint

Մ.թ.ա. 95-55թթ

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և հզոր բանակ, որի միջոցով էլ կարողանում ընդարձակել պետության սահմանները։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը ՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը: Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։  Մ․թ․ա․ 66 թվականին հռոմեական տիրությունը և պարթևները պաշարում  են  հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճած հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատաբար խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում։ Հայոց «արքայից արքան» մահանում է մ․թ․ա 55 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արտավազդին։

Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանում խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր: Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոց (361 կամ 362ՏարոնՏուրուբերանՄեծ Հայք – փետրվարի 17440ՎաղարշապատՀայկական մարզպանությունՍասանյան Պարսկաստան, թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, քրիստոնեական շրջանում հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետ[1][2]։

Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը կարևոր դեր է խաղացել հայ ազգային ինքնության պահպանման գործում[1][3]։

Համաձայն գերակշռող գիտական տեսակետների՝ վրացերեն (ասոմթավրուլի)[4][5][6][7] և աղվաներեն[5][7][8] այբուբենների ստեղծողն է։

Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես ԽորենացուՂազար ՓարպեցուՄովսես ԿաղանկատվացուԿարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։ Հորը անվանում էին <<Երանելի Վարդան>>

Իմ գյուղ,իմ քաղաք

Իմ հայրիկը Հայկ Սուքիասյանը ծնվել է Երևանում։ Նրա հայրը՝ Սարգիս Սուքիասյանը ծնվել է Երևանում։ Սարգիս պապիկիս հայրը արմատներով Ղարսից է, իսկ մայրը Վանից։ Հայրիկիս մայրը՝ Հասմիկ տատիկը և իր ծնողները Առինջ գյուղից են։ Մայրս՝ Տաթևիկ Թամազյանը ծնվել է Երևանում։ Նրա ծնողները Շահեն պապս և Անահիտ տատիկս նույնպես ծնվել են Երևանում։ Շահեն պապիկի ծնողները արմատներով պարսկահայեր են՝ Նոր Ջուղա բնակավայրից։ Անահիտ տատիկի մայրը արմատներով Վանից է, իսկ հայրը՝ Արցախցի է։ Ես, իմ ծնողները, իմ ծնողների ծնողները՝ բոլորս քաղաքաբնակ ենք։ Ես շատ եմ ափսոսում, որ մենք գյուղ չունենք։ Տատիկիս մայրիկը ողջ է, ես նրա տասնվեց ծոռներից մեկն եմ։

Առասպել տառերի մասին

Aliqner - Mashtocyan tarer (Gayane - Eliza) (Xekavar Marina Grigoryan) HD  www.Aliqner.com - YouTube
Հայկական հին զրույցը պատմում է, որ հայերի սերը դեպի գիրքն ու գիրն իրոք, անսահման է: Հայկական այբուբենի ստեղծողների՝ Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի պաշտամունքը սկզբում ծնվել է ու զարգացել ժողովրդի մեջ, և արդեն հետո նրանք կանոնացվել են եկեղեցու կողմից: Հայ պատմաբանները և անգամ հասարակ արտագրողները ժողովրդի կողմից միշտ էլ հարգված են եղել: Իսկ գրքերը պահվել են բոլոր ընտանիքներում, անգամ եթե այդ ընտանիքի անդամները կարդալ չեն իմացել:
Տիրակալ Լենկթեմուրը սրբազան դող էր զգում գրքերի հանդեպ: Իր ռազմական սայլախմբի մեջ տեղադրված էր մի գրադարան, որի հատորների քանակը հասնում էր մի քանի հազարի: Նա լավ գիտեր, որ Հայաստանում կարելի է իր գրադարանը զգալի չափով հարստացնել: Ու երբ որ հաստատում էր իր կայսրության հյուսիսային սահմանները ու ճամփորդում էր սարերով, նրա զինվորները պարբերաբար զեկուցում էին նրան, թե քանի հատոր գիրք են զավթել շրջակայքի գյուղերի բնակիչներից: Երբեմն Լենկթեմուրը հետ էր վերադարձնում զավթածը գրքատերերին, եթե նրանք կարողանում էին մեծ նյութական հատուցում առաջարկել փոխարենը:
Թշնամիները համոզված էին, որ գիրք ունեցող հայը ավելի սարսափելի է, քան հասարակ գյուղացին: Եվ նրանք ամենուր փնտրում էին այդ մագաղաթները և հայտնաբերելու դեպքում՝ ոչնչացնում: Թշնամու հարձակումների կամ բնական վտանգների ժամանակ մարդիկ թողնում էին իրենց տները, բայց գրքերը փրկում էին կամ հորում էին հողի մեջ:
Պատահում էր, որ դեպի անապատ փախած, մահամերձ, հյուծված հայ կանայք անապատի ավազների վրա մատով գրում էին հայկական այբուբենի տառերը և արտասանում էին նրա հնչյունները իրենց երեխաների համար: Քամին խառնում էր ու ջնջում գրվածները, բայց նրանք նորից ու նորից գրում էին ու դրանով փրկում էին իրենց լեզուն ու գրերը: Իսկ հողի մեջ պահված գրքերը մինչև այսօր դեռ գտնված չեն: Ասում են, որ նրանք սպասում են այն ժամին, երբ բոլոր հայերը միասին կհավաքվեն: Հավաքված հայերից վերջինի մոտ կլինի բանալի, որը նա լռության մեջ կմոտեցնի հողի քարերին ու գրքերը ի պատասխան կխշշան հողի տակից իրենց էջերով: