Ճամփորդապատում

Այսօր մենք դասարանով այցելեցինք picsart դիզալնի կենտրոն։ Այնտեղ՝ մենք համակարդիչների օգնությամբ ծանոթացանք picsart ծրագրին և նկարեցինք մեր նկարները այդ ծրագրով։Հետո անցանք տարբեր բաժանմունքներով և տեսանք,որ նրանք հաղթել են տարբեր մռցույթներում,ունեին մեդալներ ու գավաթներ։Նաև իմացանք,որ այնտեղ հաճախել են տարբեր հայտնի մարդիկ ու տեսանք նրանց լուսանկարները։Մենք ոգևվորված գնացինք դպրոց։

Ուսումնական ճամփորդություն <<Էդիտ Պրինտ>> հրատարակչություն

Այսօր մենք մեր դասարանով այցելեցինք Էդիտ Պրինտ։ Առաջինը մենք ծանոթացանք հետո Ղազարոս Աղայանի Հնարագետ ջուլհակը մուլտֆիլմը դիտեցինք և քնարկեցինք Ղազարոս Աղայանի մասին թե երբ է ծնվել Ղազարոս Աղայանի։  Մեզ պատմեցին,որ կա տպագրության երկու տեսակ սև և սպիտակ կամ գունավոր հիմնական գույներն էին սևը,դեղինը,կապույտը և կարմիրը։ մենք նաև նայեցինք ինչպես են գրքերի ավելորդ մասերը կտրում հետո ավելորդ մասերից հաստ սվարաթուղտ ստանում։

Ինձ շատ դուր եկավ եդիտ Պրինտը որովհետև ես առաջին անգամ էի այնտեղ գտնվում։

Ժողովրդական արվեստի թանգարան

Այսօր մենք դասարանով այցելեցինք Հովհաննես Շարամբելյանի անվան Ժողարվեստի թանգարան։ Այնտեղ տեսանք գորգագործության, ասեղնագործության,մետաղի, քանդակագործության և փայտամշակման տարբեր ստեղծագործություններ: Սովորեցինք փայտի և մետաղի գույներով տարբերակելը, նրանց ինչպիսին լինելը: Մենք տեսանք նաև տարազային հագուստներ, տեսանք ձիերի շորեր, որոնք ձիերին հագցնում էին տոների ժամանակ կամ ձմռանը,որ չմրսեն։ Թանգարանը երեք ցուցասրահ ուներ, որոնցից մեկում էլ մենք աշխատելու հնարավորություն ունեցանք։ Փայտի վրա ավանդական նախշազարդ գորգ նկարեցինք և մեզ հետ, որպես հուշանվեր, դպրոց տարանք:

Աշնանային ճամփորդություն

Նոյեմբերի չորսին մենք ճամփորդեցինք դեպի Կոտայքի մարզ, գյուղ Գառնի։ Ճանապարհին կանգառ կատարեցինք Չարենցի կամարի մոտ։ Հաջորդ կանգառը՝ Գառնու հեթանոսական տաճարն էր և Քարերի սինֆոնիան։Չարենցի կամարի մոտ մենք լուսանկարվեցինք, որտեղից հիասքանչ տեսարան էր բացվում դեպի Երևան։Գառնու տաճար, երբ հասանք մեր ուսուցիչները մեզ համար մուտքի տոմսեր գնեցին։ Տաճարի բակում մենք նախաճաշեցինք, թեյ խմեցինք և շարժվեցինք դեպի տաճար։ Գառնու տաճարը շատ-շատ մեծ էր և սիրուն։ Տպավորիչ էին տաճարի սյուները և խոշոր աստիճանները: Տեսանք նաև, բակում գտնվող, բաղնիքից պահպանված փլատակները: Բակում գեղեցիկ աշուն էր, մենք էլ մի լավ լուսանկարվեցինք:

Հետո ուղեևորվեցինք դեպի Քարերի սինֆոնիա կամ «Բազալտե երգեհոն»: Մենք տաս րոպե քայլելուց հետո հասանք Գառնու ձորը, որտեղ էր և Քարերի սիմֆոնիան։ Այն շատ գեղեցիկ էր և ազդեցիկ։ Մենք նորից լուսանկարվեցինք և աշունն աչքներումս վերադարձանք դպրոց։