- Կարդա՛ և կետերի փոխարեն լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
Կարո՞ղ են ձկները թռչել: Իհարկե: Բնության մեջ կան մոտ յոթանասուն տեսակի ձկներ, որոնք, իրոք, կարող են թռչել: Մենք գիտենք, որ թռչելու համար պետք է թևեր ունենալ: Մինչդեռ այս ձկները ճախրում են բոլորովին ուրիշ ձևով: Նրանք թռիչքի համար օգտագործում են իրենց պոչի հարվածները, որպեսզի ջրից վերև (բարձրանալ), իսկ արդեն օդում նրանց օգնում են իրենց լողակները: Այսպիսի ձկների երկարությունը հասնում է տասնհինգից մինչև հիսուն սանտիմետրի: Սրածայր, ճառագայթաձև հսկայական լողակները տարօրինակ տեսք (տալ) այս ձկներին: Սրանք արտաքինով իրարից բավական տարբեր են լինում. մի մասը շատ փոքր ու սուր գլուխ ունեն, իսկ մյուսները՝ մեծ ու անճոռնի: Հետաքրքիր է նաև նրանց գունավորումը. Այս ձկները պուտավոր են, հիմնականում լինում են մուգ կապույտ, մանուշակագույն, մոխրագույն կամ թխագույն մեջքերով և արձաթագույն փորերով: Սրանք կարող են թռչել երկհարկանի տան բարձրությամբ, մոտ հարյուր իննսուն մետր երկարությամբ սավառնել ու նորից իջնել ջրի մեջ: Նրանց թռիչքի արագությունը ժամում մոտ վաթսուն կիլոմետր է, այսինքն այնքան, որքան հաճախ լինում է քաղաքի փողոցներով ընթացող ավտոմեքենայի արագությունը: Այս ձկները, սակայն, չեն կարող թռչունների նման ղեկավարել իրենց թռիչքը: Նրանք սովորաբար թռչում են քամուն համընթաց: Պատահում է, որ բախվում են նավերի բարձր ձողերին կամ (ընկնել) տախտակամածի վրա:
Այս ձկները շատ համեղ միս ունեն: Ձկնորսները նրանց հաճախ որսում են՝ սննդի մեջ օգտագործելու համար: Բոլորից շատ նրանց որսում են Ճապոնիայում: Այս ձկները կազմում են Ճապոնիայի ձկնարդյունաբերության կեսը: Սակայն երբ խոսք է գնում թռչող ձկների մասին, առաջին հերթին հիշում են մեկ այլ երկիր՝ Բարբադոսը: Բանն այն է, որ այս ձկները (դառնալ) Բարբադոսի խորհրդանիշը. Դրանք պատկերված են այս երկրի ոսկե և արծաթե դրամների, զինանշանի վրա, մարդկանց անձնագրերում: Բարբադոսում շատ են հանդիպում նաև թռչող ձկների արձաններով շատրվաններ:
2. Ընդգծի՛ր իմաստով տարբերվող բառը:
Թռչել
Սավառնել
Ճախրել
Բախվել
3. Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն: Ընդգծի՛ր:
Հաճախ-հազվադեպ
Սուր-բութ
Բարձր-դանդաղ
Անճոռնի-գեղեցիկ
4. Տրված բառերից որի դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության:
Սրածայր-հոդակապով բառ
Թխագույն-պարզ բառ
Հսկայական-ածանցավոր բառ
Ճառագայթաձև- հոդակապով բառ
5. Ամեն բառի դիմաց նշի՛ր, թե ի՞նչ հարցի է պատասխանում տվյալ բառը և ո՞ր խոսքի մաս է հանդիսանում:
Լողակ-Պատասխանում է ինչ հարցին։ գոյական
Արծաթե-Պատասխանում է ինչպիսի հարցին ածական
Հարյուր- թվական գոյական
Ճախրում են-ինչ անել ածական
6. Ինչի՞ օգնությամբ են թռչող ձկները վեր բարձրանում: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը:
Պոչով ջրին հարվածելու
Հսկայական լողակների
Սրածայր գլխի
Նավերին բախվելու
7. Ուշադիր կադա՛ տեքստի ավարտը և պատասխանի՛ր տրված հարցերին:
Ի՞նչ ենք իմանում տեքստից ճապոնիայի մասին:
- Ճապոնիան ամենամեծ ձկնարդյունաբերություն ունեցող երկիրն է:
- Ճապոնիայի ծովերում թռչող ձկների ամենաշատ տեսակները կան:
- Ճապոնիայում բոլորից շատ են թռչող ձկներ որսում:
- Ճապոնիան առաջինն է թռչող ձկներ որսացել սննդի համար:
8. Բնագրից օգտվելով, նկարագրի՛ր թռչող ձկների արտաքինը:
Թռչող ձկների մեջքի և փորի հատվածը արծաթագույն է։