Գառնու հեթանոսական տաճար

Գառնու հեթանոսական տաճարը եղել է հին հայկական արևապաշտական տաճար գտնվում է Կոտայքի մարզում՝ Գառնի գյուղում: Համարվում է հելլենիստական և հայկական մշակույթների և ճարտարապետության յուրօրինակ կառույց: Կան ապացույցներ, որ տաճարը նվիրված է եղել հեթանոս արևի աստված Արեգ-Միհրին: Հայ արքաներից Տրդատ Ա-ն իր հովանավոր աստված էր համարում հենց նրան և մասնագետները տրամաբանական են համարում, որ Տրդատն իր գահակալությունից հետո Գառնի գյուղում կառուցած լինի իր հովանավոր աստծոն նվիրված տաճար: 

Աղբյուր

Գործնական աշխատանք

Պիզայի աշտարակի անունը դեռ շատ կլսեք ու կկարդաք։ Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ:

Այն (գտնվել) Իտալիայում`Պիզա քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռևս շինարարության ըն-ացքում 1173 թ.:

Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմի-ումներն էլ տևել են բավականին երկար: Շինարարությունը իրականացվել է 1173-1360 թթ.:187 Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնի չեն սակայն ենթադրվում է որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

Մինչև այն պահը, քանի դեռ չէին վերակառուցել աշտարակը, այն թեքված էր 5,5 աստիճան դեպի հարավ: Այս պահին աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:

Ընկնող աշտարակի  շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։ Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առա-ին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը (լքել)  քաղաքը:

Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութհարկանի տան հետ: Իտալիայի այս գրավիչ աշտարակը կշռում է 14.453 տոննա:

Կա մի լեգենդ այն մասին, որ Պիզայի աշտարակում իր փոր-երն է արել Գալիլեյը: Ասում են, որ գիտնականը (կանգնել) վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև: Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:

Աշտարակն ունի յոթ զանգ, և նրանք բոլորն էլ կարգավորված են յոթ երաժշտական նոտաների վրա: Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն (ունենալ) Պիզայի աշտարակը:

Աշտարակի կեսը վերակառուցեցին 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսեց մասնակցել շինարարությանը 1275 թվականից: Նա կարողացել է ավարտել միայն հինգերորդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ., և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը:

  1. Ի՞նչ անունով է նաև հայտնի Պիզայի աշտարակը և ո՞ր երկրում է գտնվում: (1 միավոր)
    Երկրորդ անունը Թեքված աշտարակ գտնվում է Իտալիայում
  2. Պիզայի աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, շինարարությունը դադարեցվել է, ինչո՞ւ: (0,5միավոր) Պատճառները հայտնի չեն սակայն ենթադրվում է որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

3.Ուշադիր կարդա Գալիլեյի մասին պատմվող լեգենդի հատվածը և պատասխանիր հետևյալ հարցերին.

ա) Ի՞նչ էր անում գիտնականը վերևի հարկում: (0,5 միավոր) Ասում են, որ գիտնականը (կանգնում էր) վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև:

բ) Ի՞նչ էր փորձում ապացուցել գիտնականը: (0,5 միավոր)
Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

4.Ի սկզբանե ի՞նչ էր նախատեսվում, ինչպիսի՞ն պետք է լիներ աշտարակը: (0,5 միավոր)
Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով:

  1. Ո՞վ է սկսել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)
    Ընկնող աշտարակի  շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։
  2. Ո՞վ է ավարտել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր)
    Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ., և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը:
  3. Փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին: (1 միավոր)
    Այն (գտնվել է) Իտալիայում`Պիզա քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռևս շինարարության ըն-ացքում 1173 թ.:
    Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առա-ին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը (լքել է)  քաղաքը:
    Ասում են, որ գիտնականը (կանգնել է) վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև:
    Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն (ունեցել է) Պիզայի աշտարակը:


8.Տեքստի բառերից  4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը: (1 միավոր)
ընթացք
ընդմիջում
առաջին
փորձ

9.Տեքստում  ընդգծված նախադասությունը կետադրիր: (1 միավոր)

10.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության: (0,5 միավոր)

ա) քաղաք — բարդ
բ) ութերորդ — ածանցավոր
գ) բարձրություն — ածանցավոր
դ) լեգենդ — պարզ

11.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: (0,5 միավոր)

ա) աշտարակ — գոյական

բ) գրավիչ — գոյական

գ) ութերորդ — թվական

դ) Իտալիա — գոյական

12.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրիր բաց թողած տեղերում:
(1միավոր)
(գտնվել է)
(լքել է)
(կանգնել է)
(ունեցել է)

Գիտնականը վերևի հարկից կանգնած նայում էր, թե ինչպես են  իր իրերը գցում իրերը ընկնում ներքև:
( հարկ, գցել)

13. Տեքստից դուրս գրիր  5  ածական: (1 միավոր)
ընկնող,երկար,ստորերկրյա,զգալիորեն,թեքված

Ինչպես են մարդիկ շնչում

Այդ մասին ներկայացրու բլոգում՝
Մարդիկ երբ շունչ են քաշում` նրանց թոքի մկանները ձգվում են, կցկվում և երբ արտաշնչում են` մկանները թուլանում են։
Ինչո՞ւ ընտրեցիր հենց այդ նյութը
Ես ընտրեցի այս նյութը, որովհետև ուզում էի իմանալ, թե մարդիկ, որ շնչում են՝ մարդկանց թոքերի հետ ինչ է կատարվում կամ, որ արտաշնչում են ինչ է կատարվում։
Ի՞նչ նոր բան սովորեցիր։
Ես սովորեցի, որ երբ մենք շնչում ենք թոքի մկանները ձգվում են և կցկվում, բայց երբ արտաշնչում ենք մկանները թուլանում են։

Գործնական աշխատանք

7. Հայոց լեզվի գրքի վերջում՝ էջ 109-110, կա ուղղագրական բառարան, այդ բառարանից դուրս գրիր 5-10 բառ։ Այդ բառերով կազմիր նախադասություններ, նշիր ենթական և ստորոգյալը։

Աղջիկ,ուտել,տղա,դեղձ,տնկել,ծառ,շնորգ,առանձին։

Աղջիկը և շնորհքով տղան ծառ էին տնկու։
Շնորհքով աղջիկը դեղձ էր ուտում։
Տղան շնորգով դեղձեր ուտում։
Տղան առանձին ծառ էր տնկում

8․Լրացրո՛ւ բաց թողնված տառերը: Նշի՛ր ենթական և ստորոգյալը:

Մթին ամպերից եկավ հորդ անձրև:

Փոքրիկ հորթը արածում է դաշտում:

Վարդանը և պապիկը ընթրեցին այգում:

Ջինջ երկնքում ծագեց ոսկեշող արևը:

Անձրևից հետո հայտնվեց բազմագույն ծիածանը:

Կատվի ձագը ծառը բարձրացավ:

Լիաննան խնդրեց Մարիամին օգնել իրեն:

Հովհաննեսը արթնացավ ժամը իննին:

Ուղևորները իջան գնացքից:

9․ Լրացնել բաց թողնված տառերը: Պարզ համառոտ նախադասությունները դարձնել պարզ ընդարձակ: Օրինակ՝ Արևը շողում է։ — Գարնան արևը ջերմ շողում է։

Հովհաննեսը կարծում է: Հովհաննեսը կարծում է նա կարող է պատմիչ դառնալ։

Լևոնը ուսումնասիրում է: Լևոնը ուսումնասիրում է 3-րդ դարի պատմությունը

Էմման խնդրեց: Էմման վաճառականին խնդրեց նրան տաս հատ ձու տալ։

Վարդերը ծաղկեցին: Սպիտակ վարդերը ծաղկեցին ամռանը։

10. Լրացնել բաց թողնված տառերը: Պարզ ընդարձակ նախադասություները դարձնել պարզ համառոտ: Օրինակ՝ Տղան երկար նայեց գունավոր բզեզին։- Տղան նայեց։

Մարիամը և Եվան խաղում են տատիկի տան բակում: Մարիամը և Եվան խաղում են

Դանդաղաշարժ կրիան քայլում էր դեպի լճակը: Կրիան քայլում էր

Էմիլը և Արևիկը լողում էին խաղաղ օվկյանոսում: Էմիլը և Արևիկը լողում էին

Գևորգը ջրում էր տատիկի ծաղկանոցի ծաղիկները: Գևորգը ջրում էր

Լրացուցիչ աշխատանք

Լրացրու բաց թողնված տառերը: Նախադասությունները դարձրու համառոտ:

Այս-ր մենք գնացինք կեն-անաբանական այգի:

Կես-րին ընկերներով ֆու-բոլ խաղացինք:

Անձր-ից հետո -րկնքում հայտնվեց ծ-ածանը:

Հով-ան-եսը խանութից գարնանային բա-կոն գնեց:

Տաթ-ը պապիկին խն-րեց օ-նել իրեն:

Վար-անը ավելորդ թ-թերը գցեց աղ-ամանը:

Ճարպիկ կատուն անմիջապես ծառը բար-րացավ:

Մենք հա-թեցինք ֆուտբոլի մրցաշարում:

Կես-րին ծնվեց մեր հար-անի հոր-ը:

Մենք ուրախ ու զվար- խաղում -ինք բակում:

Ես ու հարազատ ե-բայրս ամեն -ր բակում ֆու-բոլ ենք խաղում:

Ձմռանը թռ-ունները չվում են տաք երկրներ:

Մր-յունները աշխատում են մր-նանոցում

Տեքստային աշխատանք պոչատ աղվեսը

Պատմում եմ աղվեսի անունից։

Իմ պոչը պոկվել էր, ես շատ էի նեղվել: Որպեսզի ամբողջ աշխարհով խայտառակ չլինեմ, ես որոշեցի բոլոր աղվեսներին համոզել, որ նրանք էլ իրենց պոչերը կտրեն։ Բայց դա ինձ չհաջողվեց, որովհետև ավելի խորամանկ աղվես գտնվեց։

Գյուղացի վաճառականը

Մաս1
Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և
տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման
գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.
― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
― Քանի՞ տարով կվերցնեք։
― Տասը տարով։
― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի
տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։
― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։
Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո
գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ
տարուց հետո։
Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս,
այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի
ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց
մոտ, չէ հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ.
չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է
գերադասում։
Հինգ տարին որ լրանում է, գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «հայրդ մերձիմահ
հիվանդ է, քո հաշիվներդ խոզեինիդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա,
չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է խոզեինիդ խղճին, որքան կտա,
կվերցնես, շատ թե քիչ»։
Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է խոզեինի մոտ
և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ
վերջացրու և ե՛կ»։
Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։
Գործակատարը վրդովվում է, թե՝ պարոն խոզեին, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե
ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև Աստված, ներքև դուք, հայրս մերձիմահ
հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվեք գնամ։
10

  • Մաս2
    Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես
    ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։
    Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը
    մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ
    մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ
    մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է
    քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։
    Գյուղացու որդին տեսնում է, որ իր խոզեինը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է,
    թե երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային
    հայտնել, թե իր խոզեինը մեռած է։
    Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը
    վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է
    բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները
    տեսնեք։
    Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ
    երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։
    Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում, –
    վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։
  • Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու
    անգամ եք գալիս։
  • Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր
    առողջությունը հարցնել։
    Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով
    վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց. հինգ րոպեից
    հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ
    փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնըութ հոգի և կրկին ետ են դառնում։
    Տասնըհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
    Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։
    ― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։
    Գալիս են հինգ-վեց հոգի։
    ― Ինչի՞ համար եք եկել և գնում։
    ― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի[3] վրա։
    Քահանան տեղը կանգնում է և ասում.
    ― Ես էլ հենց դրա համար եմ եկել։
    Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և
    ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։
    Կանչում են գործակատարին։
    Գալիս է գործակատարը։
    Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան
    աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի
    խղճին։
    Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս խոզեինը խիղճ չունի, ինձ համար մեռածի
    հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։
    Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։
    Դահիճները տանում են կախելու։
    Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։
    11
    ― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է
    վաճառականը։
    Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ
    գանգատ չունե՞ս։
    ― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։
    Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող
    կախեն։
    Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ետ բերեք տղային, միք կախիլ։
    Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականին տարեք կախելու։
    Դահիճները տանում են վաճառականին կախելու։
    Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս խոզեինիդ վրա։
    Տղան ձայն չէ հանում։
    Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։
    Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխան տուր, խո էլ ոչինչ չունես ասելու։
    Տղան լացակումած ասում է.
    ― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա
    որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ
    նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։
    Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողեք վաճառականին, էլ մի կախեք։
    Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս
    վաճառականը որքան որ կարողություն ունի, կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։
    Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ
    տալիս վաճառականի գանգատին։
  1. Սովդաքար – վաճառական
  2. Համքար – արհեստակից
  3. Հոգոց – հոգեհանգստյան արարողություն

    Դուրս գրիր անծանոթ բառերը բացատրիր ոնլայն բառարանով։
    գործակատար-Խանութի ծառայող


    Թվարկիր հերոսներին։գյուղացին,գյուղացու վորդի,վաճառական,
  1. Քեզ անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Թվարկի՛ր հերոսներին և բնութագրի՛ր նրանց  մեկ դիպուկ բառով:
    Գյուղացի-Գյուղացին խեղճ է։
    Գյուղացու որդի-գյուղացու որդին սրտացավ էր։
    Վաճառական-Վաճառականը համառ էր։

  3. Փորձի՛ր ապացուցել, որ թագավորը՝

ա. խելացի ու հնարամիտ էր
բ.  արդարադատ էր
գ.  բարի էր:

4. Մեղադրի՛ր վաճառականին:
Արդարացրո՛ւ վաճառականին:
Ես մեղադրում եմ վաճառականին, որովհետև նա գյուղացու որդուն գումար չտվեց և ասաց ինչ ուզում ես արա։

5. Մեղադրի՛ր գործակատարին :
Արդարացրո՛ւ գործակատարին:
Ես արդարացնում եմ գործակատարին, որովհետև նարա հայրը նրան ասել է գնա աշխատի։

Անխելք տղան

Թորոսի որդին մի ծույլ տղա էր, ոչ գիր էր սովորում և ոչ մի արհեստ:

  • Ի՞նչ արհեստ սովրիմ, – փնթփնթում էր նա,- կլեկչությունը շատ լավ արհեստ է, բայց
    բոբիկ ոտքով ամանում կանգնել, արագ պտտել. այդ այնքան հեշտ չէ: Ավելի հեշտ է
    փուքսի փչելը, բայց այդ իմ ձեռքում երկար չեն թողնիլ: Վարպետ էլ դառնամ, ի՞նչ եմ
    անելու. պետք է մատներով փոքր – ինչ բամբակով տաք – տաք պղնձին նաշադիր քսեմ,
    ձեռքերս այրե՞մ: Չէ, այդ իմ բանը չէ:
  • Դարբնի մոտ կերթամ, այնտեղ էլ փուքս կա, ձմեռն էլ տաք է. բայց մեծ ուժ պետք է այդ
    գործի համար: Ահագին մուրճով երկաթը ծեծել, որ նա տափակի, ես այդ չեմ անի, ինչ
    կուզի լինի:
  • Նալբանդը լավ է, մեխի ծայր սրել և պայտեր շտկել, այդ շատ դժվար չէ. բայց մեկ ամեհի
    ձիու ոտք բռնել, ծնկանը դնել, երկյուղալի է. ձիու աքացին իմ ընկերների ապտակից թունդ
    է: Չէ, իմ կարծիքով այդ իմ բանը չէ:
  • Դերձակությունը մաքուր արհեստ է, լավ միտս ընկավ: Բայց ի՞նչ եմ ասում, ամբողջ
    օրերով ծալպատակ նստել, գլուխը քաշ գցած ՝կարել ու կարել, ոչ խաղալ կըլնի և ոչ
    վազվզել: Չէ´, այդ էլ բան չէ:
  • Ինչո՞ւ չգնամ որմնադիր դառնամ, բարձր պատերի ծայրերին կանգնեմ, այնտեղից
    կանչեմ – «Քար ու կի´ր տվե˜ք, ցե´խ ուղարկեցե˜ք, աղյո´ւս ձգեցե˜ք»: Այսպես կգոռամ և
    կհրամայեմ, որ աշխարհք տեսնի, թե ես վարպետ եմ, գործս լավ գիտեմ: Բայց վայ թե
    հանկարծ այդ բարձր տեղից ոտքս սլկըհի և թրմփալով ներքև գլորվեմ, հոգիս ավանդե՞մ:
    Չէ, այդ հեշտ գործ չէ, և ոչ իմ բանն է:
  • Երևի չկա մի այնպես արհեստ, որ ես հավանեմ, գնամ սովորեմ: Թե դյուրգյար դառնամ,
    ոտքս կկտրեմ. կոշկակար դառնամ, ձեռքս կծակեմ, ոսկերիչ դառնամ, մատներս կայրեմ,
    թե բրուտ դառնամ, ցեխ պիտի կոխ տամ, վարժարան գնամ, գիր պիտի սովրիմ: Չէ, իմ
    կարծիքով ամենից լավն է, ամենից հեշտը ոչինչ չշինել, ոչինչ չսովրել:

Հեռախոսների գանգատը

Մենք խեռախոսներս չենք սիրում, որ մեզնով խաղում են կամ երբ խաղում են խաղում պարտվում են մեզ գցում են գետնին և ոտքով հարվածում։
Բայց մարդիկ կան,որ նրանք մեզ շատ հարգիստ են օկտագործում։
Եվ մարդիկ դաժան են վարվում մեր հետ մեզ դնում են տուփերի մեջ որտեղ մեր լիցքամորիչները շատ են նեղացնում մեզ կամ շատ են խոսում։

Ղազարոս Աղայանի կենսագրության և բանաստեղծության մասին

Ղազարոս Աղայանը գրել է մանկավարժական և մեթոդական գրքեր։
1875-1916թ․ Ա․Բ․Գ․Դ տարերի ամենալավ այբենարանը գրել է նա։
1869թ․ Արարատ ամսագրի առաջին համարներում հրապարակվել է դաստիարակության վերաբերյալ հոդվածաշար։
Աղայանը մասնավորապես զբաղվել է առաջին-երկրորդ դասարաններով և  մայրենի լեզվի ուսուցման մեթոդիկա։ 
1869 թվականի մայիսից ստանձնելով «Արարատ» հանդեսի խմբագրի պաշտոնը, առաջին իսկ համարում արտասանում է «Մի քանի խոսք մեր սիրելի ազգակիցներին» առաջնորդող հոդվածը, նվիրված աշխատանքի գովքին։

Մարկ Տվեն. Թոմ Սոյերի արկածները.

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պա□կած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց  ձգվեց հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

— Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

— Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

— Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

— Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

— Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

— Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

— Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    շաբաթվա
    պառկած
    փորձել
    համբերությունն

2.Գրի´ր տրված բառերի հականիշները.
ա) դժբախտ -բախտավոր
բ) ատելի  – սիրելի
գ) հիվանդ  – առողջ
դ)անհետանալ  – հայտնվել

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը:

ա) աստիճանաբար
բ)   կարգին
գ) ավելի ուշ
դ)շատ ուշ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

ա) դժբախտ-պարզ
բ) փորացավ-բարդ
գ) մորաքույր-բարդ
դ) հիվանդություն-ածանցավոր

 5.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:
Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց։
Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին։

6.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.
ա) մտածել-մտորել
բ) փնտրել — որոնել
գ) լսել — ականջ դնել
դ) բնական – արհեստական

7.Վերնագրի´ր տեքստը:
Անիմաստ երկուշաբթին

8.Տեքստում մուգ գրված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:     Լրացրո՛ւ  դրանք:
Սիդը հառաչեց՝  ձգվեց հենվեց արմունկին և Թոմին նայեց

9.Գրի´ր  մեկ բառով.

ա) մոր քույրը   —մորաքույր
բ) միտք անել  —մտածել
գ) ման գալ    —փնտրել
դ) որոշում կայացնել  —որոշել

  10.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում:

11. Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

Թոմն ուզում էր հիվանդ լինել, որ դպրոց չգնար։

12. Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա) հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ) պահում էր որպես պահեստային ցավ
գ) չէր մտածել այդ մասին
դ) մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

13.  Ովքեր սիրեցին Թոմ Սոյերին և Հեքլբերի ֆինին, ուղարկում եմ գրքի և ֆիլմի հղումները, կարող եք ազատ ժամանակ կարդալ և դիտել: