Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը

Հեղինակ՝ Ջոան Ռոուլինգ
Ժանրը՝ Ֆենտեզի,դրամա,առեղծված, թրիլլեր
Բնօրինակի լեզու՝ անգլերեն


«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» երիտասարդ Հարրի Փոթերի մասին գրքերի առաջին վեպն է։ Վեպը պատմում է, թե Հարրին ինչպես է իմանում, որ կախարդ է, և ինչպես է հանդիպում իր մտերիմ ընկերների հետ։
Ինձ հանդիպած ամենահետաքրքիր հատվածն այն է, երբ Հարրին որսում էր ոսկե սմիչը։
Փորձեմ նկարագրել Հարրիին։ Նրա մազերը սև էին և նրա աջ աչքի վերևում կար մի սպի, որը թողել էր Վոլդեմորդը՝ Լորդ Վոլան դե Մորտ։ Հարին անվախ էր, որովհետև կրում էր Վոլան դե Մորտի արյունը։
Լորդը ուներ գունատ մաշկ, սպիտակ կավիճ հիշեցնող և գանգանման դեմք, քթածակերը և կարմիր կոպերը, ինչպես օձինը։ Մարմինը կմախքանման էր, բարակ ձեռքերով և անիրական երկար մատերով։ Նա ճաղատ, չար, արնախում կախարդ էր, ով սպանել էր Հարրի Փոթերի ծնողներին։
Ռոնի մազերը շիկակարմիր էին, աչքերը երկնագույն, քիթը՝ երկար, դեմքը պատված էր պեպեններով։ Նա սարսափում էր սարդերից։ Ռոնը շատ ամաչկոտ էր և հատկապես նեղվում էր իր ընտանիքի ոչ հարուստ լինելուց։ Նա միշտ կրում էր ավագ եղբայրների հագուստը և դպրոց էր գնում նրանց գրքերով։ Չնայած այդ ամենին նրանց ընտանիքը շատ սիրով էր և նրան ընտանիքում շատ էին սիրում, որը առաջացնում էր Հարրիի անկեղծ նախանձը։
Հերմիոնա, վիպաշարի գլխավոր հերոսներից մեկն է։ Հարիի ընկերուհին և Ռոնիի ապագա կինը։ Նրա մազերը և աչքերը շագանակագույն էին, առջևի ատամները մի փոքր երկար էին և նա շատ խելացի էր, ով շատ էր սիրում սովորել։ Նա սիրում էր նաև իր կատվին, որ գնել էր ծննդյան օրվա գումարով։ Տասնմեկ տարեկան էր, երբ պարզեց, որ վհուկ է։ Հարրին, Ռոնը և Հերմիոնան նույն հոսքում էին սովորում։

Continue reading “Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը”