Մխիթար Սեբաստացու մասին

1685-1691թթ. սո-որել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, -րտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համա-:

1692թ. Մխի-արն այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը: 1703թ. մեկնել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ե-թակա Մեթոն բերդաքաղաքը: 

Այստեղ էլ ստանալով Պա-ի աջակցությունը՝ հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան» է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749թ.-ից)։ Խուսափելով թուրքական առաջիկա հարձակումից`   Մխիթար Սեբաստացու միաբանությունը 1715թ. տեղափոխվել է Վենետիկ:
Տեքստային աշխատանք
1․Որպես սարկավագ ի՞նչ անունով է օծվել։
2․ Ի՞նչ նպատակով էր ուզում հիմներ կրոնական միաբանություն։
3․ Ի՞նչն է ամրապնդել միաբանություն ստեղծելու որոշումը։
4․Ո՞ր բերդաքաղաքն է ընտրվել միաբանություն ստեղծելու համար։
5․Ո՞ր թվականին է Սեբաստացին սովորել Սեբաստիայի Սբ․ Նշան վանքում, տեքստից դու՛րս բեր այդ հատվածը։

Բառային հարցեր

1․Գրիր՝ սև, ուրախ, բարձ, փոքր բառերի հոմանիշները
2․Գտիր քեզ համար անծանոթ բառերը տեքստում
3․Տեքստում կան բաց թողնված տառերով բառեր լրացրու այդ բառերը
4․Տեքստից դուրս գրիր երկու ածական
5․Տեքստից դուրս բեր բոլոր թվականները

Թեստ մաթեմատիկա

Շրջանի մեջ վերցրու 1-10-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանները:
1․Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է վեց հազար հինգ հարյուր չորս թվին:
1) 6054
2) 6504
3) 6405
4) 6045
2․Ընտրի´ր այն թիվը, որը 680-ից փոքր է 17-ով:
1) 11560
2) 697
3) 663
4) 40
3․Քանի՞ տասնյակ կա 826 թվի մեջ:

12341) 82) 23) 264) 82

4․Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով. 5*8, 538, *35:
1) 4
2) 6
3) 7
4) 8
5․ Ընտրի´ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3կգ 51գ < 3կգ *1գ:

12341)3 2)4 3)5 4) 6

6. Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է 3օր 12 ժամը ժամերով:

12341)312 2)36 3)84 4)212

7. Քառակուսու պարագիծը 144 սմ է: Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:

1) 36 սմ
2) 72 սմ
3) 288 սմ
4) 576 սմ

8. Ո՞ր դատողությունն է սխալ:

12341) Գումարելին մեծացնելիս գումարը մեծանում է:2) Նվազելին մեծացնելիս տարբերությունը մեծանում է:3) 320-ից փոքր թիվը փոքր է նաև 300-ից:4) 399 թիվը փոքր է 401-ից:

9. Կտրեցին 15 մետր երկարությամբ ժապավենի 1/5 մասը: Քանի՞ մետր ժապավեն մնաց:
1) 3մ

2) 5մ
3) 12մ
4) 75մ

10. Հաշվի´ր ամենամեծ քառանիշ թվի և ամենափոքր եռանիշ թվերի տարբերությունը:
Պատ.`9999-100=9899

11. Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:

45:9+85= 90

12. Հաշվի´ր 15 · (200 − 357 : 7) − 12480 : (5 · 6) արտահայտության արժեքը:
Պատ
1. 357:7=51
2. 200-51=149
3.15 x 149 =2235
4.5×6=30
5.12480:30=416
6.2235-416=1819

13.Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ: 218, 318, 518, 818, .........: Պատ.………………

14. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 220մ է, որը 40սմ-ով մեծ է լայնությունից: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:

1․220-40=180
2.140-40=100
3.100+40=140
4.100×140=14000
Պատ.`14000

15. Երկու վայրերից, որոնց միջև եղած հեռավորությունը 456 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու ավտոմեքենա, նրանցից մեկի արագությունը 72 կմ/ժ էր: Ի՞նչ արագությամբ էր շարժվում երկրորդ ավտոմեքենան, եթե ավտոմեքենաները հանդիպեցին շարժվելուց 3 ժամ հետո:

1.3×72=216
2.456-216=240
3.240:3=80
Պատ.`80 կմ

Ազատ Գետ

Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի Սպիտակասար լեռնագագաթի հարավարևմտյան լանջերի 3000-3200 մ բարձրություններից։ Սկզբում՝ մոտ 13 կմ հոսում է հարավարևմտյան ուղղությամբ՝ անցնելով մինչև 600 մ խորություն ունեցող գեղատեսիլ հովտով։ Վերին հոսանքի այս հատվածը՝ մինչև ձախակողմյան Քաջառու (նախկին Դարբանդ) վտակը ընդունելը կոչվում է նաև Ուղտուակունք (Յոթնակունք), իսկ այս վտակի միախառնումից հետո հոսանքով դեպի ներքև՝ մինչև աջակողմյան Գողթ վտակն ընդունելը կոչվում է նաև Միլի։ Այս ընթացքում գետը հոսում է հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ ընդունելով նաև աջակողմյան Սևջուր (կամ Սևկաջուր, նախկին Կարասու) վտակը (վերը ներկայացվածները Ազատի գլխավոր վտակներն են)։

Կամուրջ Ազատ գետի վրա. 11-րդ դ ( Այժմ ամբողջովին ձևափոխված ՀՀ Մշակույթի նախարարության կողմից)։[4]

Գառնի գյուղի մոտ գետը վերջնականապես թեքվում է դեպի հարավ-արևմուտք՝ սկզբնական մոտ 9 կմ անցնելով մինչև 180 մ խորություն ունեցող Գառնու կիրճով։ Լանջազատ (Զովաշեն) գյուղի մոտ Ազատի վրա կառուցված է ջրամբար և ՀԷԿ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում Արաքս։

Ազատ գետի հովիտը շատ մասերում լցված է փլուզումների հետևանքով առաջացած հսկայական ժայռաբեկորներով։ Գետահովիտն արտասավոր վեհություն ունի հատկապես Գողթ գյուղից վերև։ Գետի այս հատվածը բնության յուրօրինակ վայրերից մեկն է։ Այստեղի գեղատեսիլ անձուկ կիրճերը, ամենաբազմազան լերկ ժայռերը, տեղ-տեղ դեպի ձորն իջնող անտառապատ լեռնալանջերը և մեծ բարձրությունից գահավիժող ջրերը հովիտին տալիս են բացառիկ գրավիչ տեսք։

Թեստ 2

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:


Ագռավ

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը:

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:
    Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը:

2 ․Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:
Ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։

3 ․Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:
Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

4Ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
  • Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում։
    5․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
  • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
  • Սպիտակ ագռավներ չեն լինում:
    6Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին: 
    իմացա, որ սպիտակ ագրավներ չեն լինում
    7Գրի´ր հետևյալ բառերի հականիշները՝ շատ, մեծ, բարձր, արագ։
    շատ-քիչ
    մեծ-փոքր
    բարձր-ցածր
    արագ-դանդաղ

    8․Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:
    Քաղաքներ,ագռավներ

9Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։
խելացի գույք վնասող

10Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

Թեստ 3

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:

Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:  Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300 լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ն են փղի չափերը։
    Փղերը մեծ են ու բարի
  2. Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։
    2 տեսակ Հնդկական Աֆրիկական
  3. Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։
    ուտում է խոտ 45-450 կգ
  4. Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։
    Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։
  5. Փղերն ինչպե՞ս են  ողջունում իրար։

Բառային առաջադրանքներ

  1. Գրի՛ր բարի, մեծ, նուրբ, թակարդ բառերի հոմանիշները։
    բարի-բարեհոգի
    մեծ-վիթխարի
    նուրբ-քնքուշ
    թակարդ-որոգայթ
  2. Գրի՛ր դժվար, ծանր, շոգ, հիվանդ բառերի հականիշները:
    դժվար-հեշտ
    ծանր-թեթև
    շոգ-հով
    հիվանդ-առողջ
  3. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

Արևադարձային—փիղ

հիանալի— ընկեր

փոքր— ձագ

երկար—կնճիթ

4․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․ — օգնել ընկերոջը։

                             Դուրս գալ— դուրս գալ բակ

                             Ողջունել— ողջյուն մայրիկ

                             Վերցնել—վերցնել բաժակը

                            Ներս քաշել— ներս քաշել դուռը

5․Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։

Ագրավ կենդանին սնվում է դաշտում խոտով։

Երկրաբանական թնգարան ճամփորդապատում

Այսօր ես դասընկերներիս հետ գնաց էլ էի Երկրաբանական թանգարան։ Այնտեղ տեսանք սառցադաշտային փղի ոսկորներ, որը թանգարան է բերվել անցյալ դարի սկզբներին։ Այնտեղի գիդ ընկեր Ռուբենը մեզ շատ մանրամասն պատմեց թանգարանային նշուշների մասին, ներկայացրեց թանգարանի պատմություն։ Նա ասաց, որ երկրաբանական թանգարան բերված ամենաառաջին կենդանու ոսկրերը եղել է սառցադաշտային փղի ոսկրերը։ Նաև նա պատմեց, թե ոնց է քարը ստեղծվու՞մ։ Ես ձեզ կպատմեմ։ Երբ լավան թափվում է, հետո սառչում դառնում է քար։

Թեստ 1

  1. Կարդա՛ և կետերի փոխարեն լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Կարո՞ղ են ձկները թռչել: Իհարկե: Բնության մեջ կան մոտ յոթանասուն տեսակի ձկներ, որոնք, իրոք, կարող են թռչել: Մենք գիտենք, որ թռչելու համար պետք է թևեր ունենալ: Մինչդեռ այս ձկները ճախրում են բոլորովին ուրիշ ձևով: Նրանք թռիչքի համար օգտագործում են իրենց պոչի հարվածները, որպեսզի ջրից վերև (բարձրանալ),  իսկ արդեն օդում նրանց օգնում են իրենց լողակները: Այսպիսի ձկների երկարությունը հասնում է տասնհինգից մինչև հիսուն սանտիմետրի: Սրածայր, ճառագայթաձև հսկայական լողակները տարօրինակ տեսք (տալ) այս ձկներին: Սրանք արտաքինով իրարից բավական տարբեր են լինում. մի մասը շատ փոքր ու սուր գլուխ ունեն, իսկ մյուսները՝ մեծ ու անճոռնի: Հետաքրքիր է նաև նրանց գունավորումը. Այս ձկները պուտավոր են, հիմնականում լինում են մուգ կապույտ, մանուշակագույն, մոխրագույն կամ թխագույն մեջքերով և արձաթագույն փորերով: Սրանք կարող են թռչել երկհարկանի տան բարձրությամբ, մոտ հարյուր իննսուն մետր երկարությամբ սավառնել ու նորից իջնել ջրի մեջ: Նրանց թռիչքի արագությունը ժամում մոտ վաթսուն կիլոմետր է, այսինքն այնքան, որքան հաճախ լինում է քաղաքի փողոցներով ընթացող ավտոմեքենայի արագությունը: Այս ձկները, սակայն, չեն կարող թռչունների նման ղեկավարել իրենց թռիչքը: Նրանք սովորաբար թռչում են քամուն համընթաց: Պատահում է, որ բախվում են նավերի բարձր ձողերին կամ (ընկնել) տախտակամածի վրա:      

        Այս ձկները շատ համեղ միս ունեն: Ձկնորսները նրանց հաճախ որսում են՝ սննդի մեջ օգտագործելու համար: Բոլորից շատ նրանց որսում են Ճապոնիայում: Այս ձկները կազմում են Ճապոնիայի ձկնարդյունաբերության կեսը: Սակայն երբ խոսք է գնում թռչող ձկների մասին, առաջին հերթին հիշում են մեկ այլ երկիր՝ Բարբադոսը: Բանն այն է, որ այս ձկները (դառնալԲարբադոսի խորհրդանիշը. Դրանք պատկերված են այս երկրի ոսկե և արծաթե դրամների, զինանշանի վրա, մարդկանց անձնագրերում: Բարբադոսում շատ են հանդիպում նաև թռչող ձկների արձաններով շատրվաններ:

2. Ընդգծի՛ր իմաստով տարբերվող բառը:

Թռչել

Սավառնել

Ճախրել

Բախվել

3. Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն: Ընդգծի՛ր:

Հաճախ-հազվադեպ

Սուր-բութ

Բարձր-դանդաղ

Անճոռնի-գեղեցիկ

4. Տրված բառերից որի դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության:

Սրածայր-հոդակապով բառ

Թխագույն-պարզ բառ

Հսկայական-ածանցավոր բառ

Ճառագայթաձև- հոդակապով բառ

5. Ամեն բառի դիմաց նշի՛ր, թե ի՞նչ հարցի է պատասխանում տվյալ բառը և ո՞ր խոսքի մաս է հանդիսանում:

Լողակ-Պատասխանում է ինչ հարցին։ գոյական

Արծաթե-Պատասխանում է ինչպիսի հարցին ածական

Հարյուր- թվական գոյական

Ճախրում են-ինչ անել ածական

6. Ինչի՞ օգնությամբ են թռչող ձկները վեր բարձրանում: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը:

Պոչով ջրին հարվածելու

Հսկայական լողակների

Սրածայր գլխի

Նավերին բախվելու

7. Ուշադիր կադա՛ տեքստի ավարտը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Ի՞նչ ենք իմանում տեքստից ճապոնիայի մասին:

  1. Ճապոնիան ամենամեծ ձկնարդյունաբերություն ունեցող երկիրն է:
  2. Ճապոնիայի ծովերում թռչող ձկների ամենաշատ տեսակները կան:
  3. Ճապոնիայում բոլորից շատ են թռչող ձկներ որսում:
  4. Ճապոնիան առաջինն է թռչող ձկներ որսացել սննդի համար:

8. Բնագրից օգտվելով, նկարագրի՛ր թռչող ձկների արտաքինը:
Թռչող ձկների մեջքի և փորի հատվածը արծաթագույն է։

English հաշվետվություն

Բնության և գիտության առեխծվածները

Ես կարդում եմ դեռ այս գիրքը և խորհուրդ կտամ ընկերներիս, որ նրանք էլ կարդան այս գիրքը։
Գիրքը երկրագնդի, մարդու, կենցաղային ունեցվացքի և երկրագնդի հետ հետագայում կատարվող բաների մասին է։
Ինձ շատ է դուր գալիս գիրքը ով ուզում է կարող է գնել զանգակ գրախանութից և կարդալ համոզված եմ, որ ձեր դուրը նույնպես կգա։