Ամառային ճամբարի ամփոփում

«Ուրախիկների մոլորակում» մյուզիքլ ներկայացում

Ես շատ հավանեցի մեր մյուզիքլ ներկայացումը: Այն շատ լավ էր մտածված, դա իմ ամենալավ ներկայացումն էր։
Այդ օրը կայացավ նաև մեր Հեղինակային ռադիոների շնորհանդեսը։

Խոհանոցային գործունեություն. Ելակով դոնդող

Ելակը կտրատեցինք, լցրեցինք բաժակների մեջ, վրան ավելացրեցինք եռացրած դոնդողը և դրեցինք սառցարան, որպեսզի սառչի։ Ընկերներով ուտելք և համեղ էր և զվարճալի:

Ամառային լողափ

Ճամբարի ընթացքում լողացել ենք ամառային լողափում։ Ես այս օրերին էլ դեռ շարունակում եմ լողալ։

Հունիսմեկյան տոնախմբություն

Հունիսի մեկին, օրվա խորհուրդով պայմանավորված, պարել ենք, երգել ու պաղպաղակ կերել։

Ուսումնական ճամփորդություններ

Այցելություն «Էլիտ Շանթ» գործարան

Այս ճամփորդությունը մյուսներից շատ էր տարբերվում, այս ճամփորդության անունը դրել եմ համով ճամփորդություն։ Գործարանում մենք տեսել ենք, թե ինչպես են աշխատում հոսքագծերը և որտեղ են արտադրվում մեր սիրելի անուշեղենը։ Մեզ այնտեղ պաղպաղակ և քաղցրավենիք են հյուրասիրելծ

Սեղանի զարգացնող խաղեր

Ընկերներս բոլորը բերել էին սեղանի խաղեր՝ մոնոպոլիա, փազլ, ունօ և տարբեր տեսակի սեղանի խաղեր։ Ընկերներով խաղալը շատ հավես էր։

Շատ ափսոս, որ ավարտվեց մեր հունիսի հավեսի ճամբարը։