Իմ գյուղ,իմ քաղաք

Իմ հայրիկը Հայկ Սուքիասյանը ծնվել է Երևանում։ Նրա հայրը՝ Սարգիս Սուքիասյանը ծնվել է Երևանում։ Սարգիս պապիկիս հայրը արմատներով Ղարսից է, իսկ մայրը Վանից։ Հայրիկիս մայրը՝ Հասմիկ տատիկը և իր ծնողները Առինջ գյուղից են։ Մայրս՝ Տաթևիկ Թամազյանը ծնվել է Երևանում։ Նրա ծնողները Շահեն պապս և Անահիտ տատիկս նույնպես ծնվել են Երևանում։ Շահեն պապիկի ծնողները արմատներով պարսկահայեր են՝ Նոր Ջուղա բնակավայրից։ Անահիտ տատիկի մայրը արմատներով Վանից է, իսկ հայրը՝ Արցախցի է։ Ես, իմ ծնողները, իմ ծնողների ծնողները՝ բոլորս քաղաքաբնակ ենք։ Ես շատ եմ ափսոսում, որ մենք գյուղ չունենք։ Տատիկիս մայրիկը ողջ է, ես նրա տասնվեց ծոռներից մեկն եմ։

Leave a comment