Ամենապիտանի բանը

Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է լինում: Ունի երեք որդի: Երբ ծերանում է, կամենում է կառավարության սանձը հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Կանչում է որդիներին և ասում.

-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզնից նա, ով որ իմաստուն կերպով կկարողանալ լուծել այդ իմ միտքը, կստանա իմ թագը, կկառավարի իմ ժողովրդին: Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր լցնել այն մի բանով, որ ամենապիտանին կլիներ աշախարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր լցնել աշխարհի ամենապիտանի բանով, արժանի կլինի գահին: Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք աշխարհ-աշխարհ, քաղաքեքաղաք, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:

Որդիները համբուրում են հոր ձեռքը և ճանապարհ ընկնում: Քառասուն օր նրանք շրջում են քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսնում են ուրիշ մարդիկ, ուրիշ բարքեր: Հետո գալիս-կանգնում են հոր առաջ:

-Գտել ենք, սիրելի հայր, ամենապիտանին- ասում են որդիները:

Եվ մեծ որդին գրպանից հանում է մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ և ասում. -Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:

Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն: Եվ միջնեկ որդին հանում է գրպանից մի բուռ հող, պարզելով հորը՝ ասում.

-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել:

Ապա հայրը կանչում է կրտսեր որդուն.

Կրտսեր որդին մոտենում է շտեմարանին, գրպանից հանում մի փոքրիկ մոմ, կայծքարին խփում հրահանը, վառում աբեթը, հետո մոմը:

– Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չի լինի: Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը:

Հայրը թագավորության ղեկը հանձնում է կրտսեր որդուն:

Ինքնաստուգում

1. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի  կրկնապատիկը։
20

2. Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի վեցապատիկը։
54

3.  Հաշվի՛ր։

81կմ 160մ+9 կմ 950մ =91կմ 10մ

15մ 11սմ+26մ 98սմ = 42մ 9սմ

104կմ-100 կմ 250 մ = 3կմ 750մ

19 կմ 750 մ-15 կմ =4կմ 750սմ

4. Որքա՞ն է CD հատվածի երկարությունը՝ արտահայտված սանտիմետրերով,  եթե AD=130մմ,  AB=25մմ,  BC=70մմ:

130-25-70=3սմ 5մմ

5. Գտնել ABCD բեկյալի երկարությունը՝ արտահայտված սանտիմետրով։ Եթե AB=30դմ, BC=40 դմ, CD =70դմ
30+40+70=1400սմ

6. Որքանո՞վ կմեծանա 367 թիվը, եթե նրա գրության ձախից

կցագրենք 7 թվանշանը։
Թիվը։7367 կմեծանա թիվը 7 հազարաով

7.  Կատարի՛ր  բազմապատկում

 1516·122

1516
x
122
3032
+
3032
+
1516
7580

8. Կատարի՛ր բաժանում

990:45=

99045

9.  Կատարի՛ր մնացորդով բաժանումը, ապա ստուգիր ճիշտ ես կատարել այն։

37:2= 

Ստուգում՝

10.  Երեք արկղում կա 127կգ խնձոր։ Առաջին արկղում կա 12կգ-ով

ավելի, քան երրորդում։ Երկրորդում կա 8կգ-ով պակաս, քան

երրորդում։ Որքա՞ն խնձոր կա արկղերից յուրաքանչյուրում։